03/07/2014 18:30
«Գլխավոր դատախազի հայտարարությունը ազդել է Լյուքս Ստեփանյանի գործի վրա»
Նոյեմբերյանի զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի գործով Գլխավոր Դատախազի հայտարարությունը կաշկանդել է դատարանին, իսկ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը ուղղված էր իրադրության խաղաղեցմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց այս գործով մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Նրա խոսքով` մինչև դատավճռի կայացնելը ակտիվացել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կոնկրետ հայտարարությունները` ամբաստանյալի մեղավորության հաստատված լինելու հետ կապված:
Փաստաբանը ասաց, որ տպավորություն է, թե պետական պաշտոնատար անձինք փորձում են հասարակությանը ցույց տալ, որ այստեղ գործ ունենք ոչ թե կոծկման, այլ ամբողջության օբյեկտիվ իրականացվող նախաքննության և դատաքննության հետ, որ փորձ արվի մեր հասարակության մեջ այդ կարծրատիպը կոտրել:
«Այս դեպքում, ի՞նչ ենք կարծում, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ասելու է՝ չէ, Գլխավոր դատախազը շփոթվել էր, անհերքելի ապացույցներ ձեռք չեն բերվել այս գործով»,- նշեց Ե. Սարգսյանը:
Ե. Սարգսյանը ասաց, որ չկան ապացույցներ, որ Դ. Խաչատրյանը դիտավորյալ սպանություն է կատարել, այլ հաստատվել է, որ այստեղ զենքի կանոնների խախտում է եղել:
Նախորդող հրապարակում` Լյուքս Ստեփանյանի սպանության գործով մեղադրյալը իրեն մեղավոր չի համարում