
03/07/2014 13:41
Սերժ Սարգսյան. Մանկավարժի բարձր կոչմանն արժանանում են տարիների աշխատանքով
«Դիպլոմ ստանալ` չի նշանակում, որ դուք արդեն դարձել եք մանկավարժ: Մանկավարժի բարձր կոչմանն արժանանում են տարիների քրտնաջան աշխատանքով, ինքնակրթությամբ և ինքնակատարելագործմամբ»,- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներին, շնորհավորելով ուսումնական շրջանն ավարտելու և ուսուցչի բարձր կոչմանն արժանանլու կապակցությմաբ, հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարն անձամբ դիպլոմներ հանձնեց համալսարանի բակալավր և մագիստրատուրա գերազանց ավարտած ուսանողներին:
«Դուք ընդամենը դիպլոմ եք ստացել` իրավունք դպրոց, դասարան մտնելու, բայց այդ կոչմանն արժանանալու համար պետք է շատ ջանք թափել: Ձեզ համար ավարտվել է ուսումնական այս շրջանը, դրանով ոչ թե ավարտվում, այլ, միգուցե, սկսվում է ուսումնառության տևակա փուլը, քանի որ մարդն իր ողջ կյանքի ընթացքում պետք է սովորի, որպեսզի գոհ լինի իրենից և հասարակությանը մեծ օգուտ տա»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Ձեր մասնագիտության պատասխանատվության սահմաները, երկրի ղեկավարի խոսքով, չափազանց ընգրկուն են. «Վաղը, երբ դուք ներս մտնեք դասարան և այնտեղ հանդիպեք տանսյակ զույգ աչքերի, որոնք լցված կլինեն հետաքրքրասիրությամբ, միշտ հիշեք, որ նրանք իրենց ծնողների և Հայաստան երկրի համար ամենաթանկ գանձերն են, միշտ հիշեք, որ ձեզ է նայելու վաղվա Հայաստանը»:
Օգտվելով առիթից` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց նաև, որ ՀՀ իշխանությունները ուսումնական տարվա սկզբին հանդես կգան կարևոր և պետության համար ծախսատար ծրագրով:
«Բոլոր նրանք, ովքեր ակտիվ մասնակցություն կունենան այդ ծրագրի իրականցմանը, կլինեն պետության և հարարկության ուշադրության կիզակետում»,- ասաց Ս. Սարգսյանը` չցանկանալով մանրամասնել ծրագրից` նկատելով, որ այս պահին վերջին պայմանավորվածություններ են ձեռքբերվում. «Սա ձեզ համար հնարավորություն է, կայանալու, հեռանկար` աշխատելու սիրած մասնագիտությամբ»: