04/07/2014 15:28
Լյուքս Ստեփանյանի գործով ամբաստանյալը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչեց ու դատապարտեց ազատազրման՝ 17 տարի ժամկետով:
Մեղադրող կողմն ավելի վաղ Դավիթ Խաչատրյանի համար դատարանից 18 տարվա ազատազրկում էր պահանջել:
Ընդ որում 13 տարվա ազատազրկում ամբաստանյալը ստացավ Լյուքս Ստեփանյանի սպանության համար, իսկ 4 տարին՝ Հրաչյա Սարգսյանին հասցրած հրազենային ծանր վնասվածքի համար։
Հիշեցնենք, որ Լյուքս Ստեփանյանը սպանվել է 2013թ.-ի մայիսի 15-ին՝ Նոյեմբերյանի N զորամասում՝ ծառայակցի արձակած գնդակից: Միջադեպի ժամանակ ծանր հրազենային վնասվածք է ստացել նաև Հրաչյա Սարգսյանը:
Հարուցված քրեական գործով ձերբակալվել էր Դավիթ Խաչատրյանն, ով մինչև այսօր պնդում է՝ կրակոցը եղել է պատահական ու նա սպանության դիտավորություն չի ունեցել:
Նախորդող հրապարակում՝ Ամբաստանյալ. Լյուքսը վերևից նայում ու մեղադրում է ձեզ