05/07/2014 09:37
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետաձգման պատճառները. «168 Ժամ»
«Այս վիճակը ձեռնտու է Ադրբեջանի հետ բանակցելու համար, որովհետև, եթե Հայաստանին ընդգրկեցին, Ադրբեջանի հետ բանակցելու գործիքները կպակասեն»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հերթական անգամ հետաձգվեց Եվրասիական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումը: Քաղաքագետն առանձնացրել է մի քանի հնարավոր պատճառներ՝ նշելով, որ Հայաստանն այնքան էլ հետաքրքիր չէ Եվրասիական միության համար, ուստի ԵՏՄ անդամները չեն շտապում այդ հարցում:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով էլ՝ Հայաստանի անդամակցության գործընթացում կան մի քանի խոչընդոտներ՝ Հայաստանի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Ադրբեջանի անդամակցության հարցը և դարաբաղյան խնդիրը:
Իսկ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի մեկնաբանությամբ՝ գործընթացի ձգձգման գլխավոր պատճառն այն է, որ ԵՏՄ-ի հիմնադիր երեք երկրները լուրջ տարաձայնություններ ունեն, և այդ պայմաններում Հայաստանի անդամակցության հարցը «եռյակի» կողմից օգտագործվում է՝ որպես լծակ, կռվախնձոր՝ միմյանց վրա ազդելու համար»: