05/07/2014 09:55
Կիսելյովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. «168 Ժամ»
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի նկատմամբ: Քրեական գործ է հարուցվել նաև Ռուսաստանի սահմանային ծառայության ղեկավար Վլադիմիր Կուլիշովի նկատմամբ:
«168 Ժամի» փոխանցմամբ՝ այս մասին Կիևում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայնչենկոն. նա մանրամասնել է, որ Կիսելյովը մեղադրվում է «Ահաբեկչություն ֆինանսավորելու, ահաբեկչական գործունեությանն աջակցելու» մեջ:
Կուլիշովին մեղադրում են Ուկրաինաի տարածքում «ահաբեկչություն ֆինանսավորելու ու աջակցելու» ինչպես նաև՝ «Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում գործող ահաբեկչական կազմակերպություններին ապօրինի ճանապարհով զենք մատակարարելու» մեջ: