08/07/2014 09:15
էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով, հնարավոր է, հացի գինը բարձրանա
«Օգոստոսի մեկից էլէներգիայի 10 տոկոս թանկացումը որոշակի ազդեցություն կունենա նաև ապրանքների գների վրա: Երեկ «Հայկական Ժամանակի» թղթակիցը փորձել է պարզել, թե արդյոք սակագնի բարձրացումը կհանգեցնի՞ նաև հացի թանկացմանը:
«Դե լույսով է թխվում հացը, ուրիշ ի՞նչ կարելի է անել, երևի թե կբարձրանա: Հացը թխվում է հոսանքով, ու հոսանքի թանկանալու դեպքում հացն էլ կթանկանա...»,- այսպես են թերթի թղթակցին պատասխանել «Հեսու» հացի գործարանից: Սակայն, այստեղ դժվարացել են պատասխանել, թե կոնկրետ որքան կթանկանա իրենց արտադրանքը:
Իսկ «Սևանի հացի գործարանի» տնօրեն Աշոտ Ավետիսյանը ավելի լավատեսական սպասում ունի: «Չեմ կարծում, որ հոսանքի գինը էնքան է բարձրացել, որ մենք էլ բարձրացնենք, կկարողանանք շահույթի հաշվին դա կոմպենսացնել»,- ասել է Ավետիսյանը:
Փոխարենը, նրա կարծիքով, հացը իրենց մոտ կթանկանա մի դեպքում, եթե փոքր ձեռնարկությունները ստվերից դուրս չգան: