08/07/2014 09:28
Հայկ Հարությունյանն ազատվե՞լ է ՔԿՀ վարչության պետի պաշտոնից
«Ժամանակի» տեղեկություններով՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը ազատվել է աշխատանքից:
Ըստ թերթի` նրան փոխարինողների թվում շրջանառվում է «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի անունը: Թերթը միաժամանակ հավելել է, որ իր աղբյուրների համաձայն` «Հովհաննես Մանուկյանի՝ Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակումից հետո Հ. Հարությունյանը երկար չէր կարող դիմանալ իր պաշտոնում»: