09/07/2014 13:44
Արթուր Բաղդասարյանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու մասին
Քանի որ ԱԺ-ում բարդ իրավիճակ է ձևավորվել, երբ ամեն ինչ մեկ կուսակցության ձեռքում է, սա վաղ թե ուշ բերելու է ներքին քաղաքական զարգացումների սրացման, հնարավոր է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Աթուր Բաղդասարյանը:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է` հուլիսի 18-ի հանրահավաքին ՕԵԿ-ը պահանջի իշխանափոխություն, Ա. Բաղդասարյանը նախ ասաց, որ հանրահավաքը ունենալու է սոցիալական ուղղվածություն, ապա հիշեցրեց, որ դեռ երեք ամիս առաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու մասով հայտնել է իր դիրքորոշումը, թե Ս. Սարգսյանն ինքն է հայտարարել ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին, նաև հայտարարել, որ չի հավակնում լինել ՀՀ վարչապետ:
Հարցին, թե չբացառելով արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բացառո՞ւմ է արտահերթ նախագահական ընտրությունները, ՕԵԿ առաջնորդն ասաց, որ Նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետն արդեն մոտենում է ավարտին, բացի այդ` արտահերթ նախագահական ընտրությունները նշանակում են շատ ավելի լուրջ ցնցումներ, ինչը հանրությանը պետք չէ, քանի որ հանրությունը հոգնել է այս իրավիճակից:
Ինչ վերաբերում է հաջորդ նախագահական ընտրություններին իր մասնակցությանը, ապա Ա. Բաղդասարյանը չբացառեց. «Ես չեմ բացառում նման հավանականությունը»:
Նախորդող հրապարակում` Ա. Բաղդասարյան. Հուլիսի 18-ի հանրահավաքը լինելու է սոցիալական բնույթի