09/07/2014 20:19
Անջելինա Ջոլիի վերաբերյալ սկանդալային տեսանյութը արդեն համացանցում է
Օրերս համացանցում տեղեկատվություն տարածվեց, թե հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիի երբեմնի թմրավաճառը տեղեկացրել է, որ 1990-ականներին ինքը պարբերաբար թմարնյութեր է վաճառել դերասանուհուն: Որպես իր խոսքերի ապացույց` նա խոստացել էր, որ անհրաժեշտության դեպքում կհրապարակի նաև այդ մասին տեսանյութ:
Տեսանյութն արդեն տարածվել է համացանցում, որտեղ երևում է, թե ինչպես է Ջոլին սենյակում հեռախոսով խոսում իբրև իր հայրիկի հետ` միաժամանակ անելով անհանգիստ շարժումներ և ճանկռոտելով թևերը:
Հոլովակում նկատելի է հատկապես Ջոլիի կարմրած աչքերը, իսկ նրա թևերի վրա ներարկումների հետքեր են երևում: Տեսանյութն արվել է 1990 թվականին` Ջոլիի մանհեթենյան բնակարանում, որտեղ այդ պահին թմրավաճառ Մեյերը նրան թմրանյութերի նոր խմբաքանակ էր բերել:
Նախորդող հրապարակում՝ Թմրավաճառը պատմել է Անջելինա Ջոլիի կախվածության մասին