09/07/2014 14:54
Նաիրիտցիները վաղը Կառավարության շենքի դիմաց ցույց կանեն
Վաղը` հուլիսի 10-ի առավոտյան, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա կիրականացնեն ՀՀ կառավարության շենքի մոտ:
Ցույցը կազմակերպելու է «Նաիրիտ» գործարանի արհմիությունը` «Նաիրիտ» գործարանի տնօրինության աջակցությամբ: Այս մասին տեղեկանում են գործարանի Facebook-յան էջից:
Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցները չեն ստացել մոտ 1.5 տարվա իրենց աշխատավարձը, վերջին անգամ նրանք մեկ ամսվա աշխատավարձ ստացել են մայիսի վերջին: