09/07/2014 19:30
Աղբյուր. Նախօրեին Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ է արել
Aysor.am-ի տեղեկություններով` նախօրեին ադրբեջանական կողմը դիվերսիայի փորձ է արել Քարվաճառի ուղղությամբ: Մասնավորապես երկու ադրբեջանցի անցել են ՀՀ սահմանը: Նրանցից մեկին հայտնաբերել են, իսկ մյուսին հաջողվել է փախուստի դիմել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր տարածված այն տեղեկությունները, թե տեղի ունեցած դեպքերից հետո Քարվաճառում 14-ամյա տղա է կորել:
Նախորդող հրապարակում` «Ադրբեջանցիների կողմից 14-ամյա տղայի գերեվարման լուրը ապատեղեկատվություն է»