10/07/2014 21:13
Գերեվարված ադրբեջանցի դիվերսանտի զենք-զինամթերքը. Լուսանկարներ
ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է օրերս ՀՀ տարածք ներխուժած ու վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամենրից մեկի մոտ եղած զենք-զինամթերքի լուսանկարները.
«Քանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի և խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ լուսանկարներ, որոնք վկայում են խմբի և մասնավորապես գերեվարված զինծառայողների մեկի՝ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի (ծնված 1968թ., գրանցված Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում) իրական մտադրությունների մասին»,- ասված է ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: