10/07/2014 12:12
Կառավարություն. Կարկտահարված գյուղերին օգնելու համար կստեղծվի հանձնաժողով
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց Գյուղատնտեսության ու Տարածքային կառավարման նախարություններին համատեղ հանձնաժողով ստեղծել և հաշվարկել կարկտահարության հետևանքով Շիրակի մարզի համայնքներին հասցված վնասը:
«Ձեզ ժամանակ է տրվում մինչև կառավարության հաջորդ նիստ: Պետք է ներկայացվեն կորստի ծավալները, որպեսզի կարողանանք մեր հնարավորության սահմաններում աջակցել գյուղացիներին»,- ասաց վարչապետը:
Բացի այդ նա նշեց, որ նախօրեին անձամբ է եղել տուժած համայնքներում ու տեսել, որ մոտ 21 համայքնում կարկուտի հասցրած վնասը 100 %-անոց է.
«Բացի այդ տեղեկատվություն ենք ստացել, որ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Ստեփանավանում և նիստից հետո գյուղնախարարը կմեկնի Ստեփանավան` այնտեղի իրավիճակին ծանոթանալու համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նախորդող հրապարակում՝ Կառավարությունը հնարավորինս կօժանդակի կարկուտից տուժած Շիրակի գյուղացիներին