10/07/2014 14:22
Ջասթին Բիբերը մեղադրվում է վանդալիզմի մեջ
Երգիչ Ջասթին Բիբերը կարողացել է խուսափել դատարանից՝ հարևանի տան վրա հավկիթներ նետելու համար, սակայն նրան մեղադրել են վանդալիզմի մեջ, ինչը համարվում է թեթև հանցանք: Այս մասին հաղորդում Associated Press-ը:
Անսովոր հարձակումը տեղի է ունեցել այս տարվա սկզբին: Բիբերի հարևանը բողքել է, որ երգիչը իր տան վրա հավկիթներ է նետել ու պատճառել 400 դոլարի վնաս: Միջադեպը նկարահանվել է:
Հետաքննությունը տևել է կես տարի, քանի որ դատախազությունը չի կարողացել որոշել, թե ինչ մեղադրանք առաջադրի Բիբերին: Արդյունքում նրան մեղադրել են վանդալիզմի մեջ: Նշենք, որ Բիբերը պարբերաբար հայտնվում է սկանդալայի պատմությունների կենտրոնւմ:
Դատարանը երգչին դատապարտել է երկու տարվա պայմանական ազատազրկման: Նա նաև տուգանվել է 81 հազար դոլարով: Բիբերը ստիպված կլինի 5 օր հասարակական աշխատանք կատարել և 12 շաբաթ զայրույթի կառավարման դասեր անցնել: