10/07/2014 10:00
«Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում
Այսօր վաղ առավոտից «Նաիրիտ» գործարանի մոտ հավաքվել են գործարանի աշխատակիցները, ովքեր կազմակերպել են երթ՝ գործարանից դեպի Կառավարություն: Այս պահին կառավարության շենքի մոտ հավաքված են աշխատակիցների մի մասը, իսկ երթի մասնակիցները քիչ անց կմիանան նրանց: Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք՝ ցույցը կազմակերպել է «Նաիրիտ» գործարանի արհմիությունը` «Նաիրիտ» գործարանի տնօրինության աջակցությամբ:
Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցները չեն ստացել մոտ 1.5 տարվա իրենց աշխատավարձը, վերջին անգամ նրանք մեկ ամսվա աշխատավարձ ստացել են մայիսի վերջին: