11/07/2014 11:40
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրենը հետախուզման մեջ է
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների փաստով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ԱԱԾ լրատվական բաժնից:
«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նա կասկածվում է մի քանի մլրդ դրամի ֆինանսական չարաշահումների մեջ, աղբյուրի ունեցած տեղեկություններով, խոսքը 10-15 մլրդ ՀՀ դրամի մասին է:
Կլիմկոն հետախուզման մեջ է գտնվում 2014 թվականի փետրվարից։ Ավելին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն ձերբակալված անձ կա, ով նույնպես «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին աշխատակից է, ով ձերբակալվել է արտերկրում և ներկայում քննարկվում է նրան Հայաստան տեղափոխելու հարցը: