11/07/2014 18:30
Էլեկտրաէներգիան կթանկանա նաև Լեռնային Ղարաբաղում
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավոևող հանձնաժողովի այսօրվա նիստում միաձայն որոշվեց բավարարել «Արցախէներգո» ՓԲԸ-ի հայտը՝ սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք karabakh-open.info-ից:
Հանձնաժողովի որոշմամբ ուղիղ մեկ ամսից 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար էլեկտրաէներգիայի 1 կՎ-ի գինը կկազմի 32.85 դրամ, 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` նույնպես 32.85 դրամ, 0.38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար ցերեկային սակագինը կկազմի 41.85 դրամ, գիշերային սակագինը` 36.85 դրամ/կՎտժ:
Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը տեղեկացրեց, որ բնակչությունն առաջվա պես 1 կՎ էլեկտրաէներգիայի դիմաց կվճարի 25 դրամ, մնացած տարբերությունը կսուբսիդավորի կառավարությունը։
Այսօրվա նիստում որոշվեց բարձրացնել նաև «Արցախ ՀԷԿ»-ի կողմից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը, որը կկազմի 21 դրամ/կՎտժ ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Այս որոշումը հանձնաժողովի կողմից նույնպես ընդունվեց միաձայն։
Թվում է, թե զարմանալի ոչինչ չկա, և սա սակագների սովորական բարձրացում է և, ինչպես ներկայացվեց նիստում, բնակիչների գրպանին այն չի ազդի, քանի որ կառավարությունը կսուբսիդավորի։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Նախորդող հրապարակում՝ Օգոստոսի 1-ից հոսանքը կթանկանա. Ներսում հինգ կոճակ աշխատեց