11/07/2014 09:09
Արմավիրի մարզպետը շարունակում է պաշտոնավարել գեներալ Մանվելի «շնորհիվ»
Արմավիրի մարզպետին փոխելու ցանկություն Սերժ Սարգսյանն ունի, բայց նա շարունակում է մնալ պաշտոնին` գեներալ Մանվել Գրիգորյանի «շնորհիվ»: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Հայտնի է, որ գեներալն աչք է դրել այս պաշտոնի վրա իր որդու՝ էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի համար, բայց, քանի որ այդպիսով մարզն ամբողջությամբ կմտնի Գրիգորյանների լծի տակ, Սերժ Սարգսյանը ձեռնպահ է մնում մարզպետին տեղաշարժելուց»,- հավելել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: