11/07/2014 10:45
ԼՂՀ ՊՆ հրապարակել է ձերբակալված դիվերսանտի լուսանկարները
ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտի լուսանկարները.
«Ադրբեջանական քարոզչությունը ոչ մի կերպ չցանկանալով ընդունել իրականությունը, հերքում է ցանկացած տեղեկություն, որը բացահայտում է հարևան երկրի արկածախնդիր պահվածքը: Քանի որ վերջինիս կողմից հերքվել է նաև մեր հրապարակած լուսանկարների հավաստիությունն ու դրանցում պատկերված իրեղեն ապացույցների պատկանելությունը դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուին, ուստի ներկայացնում ենք նաև վերջինիս լուսանկարները, որոնք արվել են մեր կողմից»,- ասվում է ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակում՝ Գերեվարված ադրբեջանցի դիվերսանտի զենք-զինամթերքը. Լուսանկարներ