12/07/2014 13:05
Human Rights Watch. Իրաքի բանակը հաշվեհարդար է տեսել 250 գերու նկատմամբ
Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության տեղեկություններով՝ Իրաքի բանակը հաշվեհարդար է տեսել 250 սունի ապստամբների նկատմամբ, ովքեր գերի են ընկել:
BBC-ի փոխանցմամբ՝ հաշվեհարդարի պատասխանատվությունը, ըստ Human Rights Watch-ի, կրում է երկրի բանակը և ինքնապաշտպանական ուժերը:
Ռազմական ղեկավարությունը դիմել է այդ քայլին, ի պատասխան «Իրաքի և Շամի իսլամական պետության» գրոհայինների հարձակումներին երկրի հյուսիսում:
Կազմակերպությունը հայտարարել է, որ Իրաքի բանակի զինվորները, որոնց մեծամասնությունը շիաներ են, զանգվածային սպանություններ են իրականացրել 6 բնակավայրերում:
Human Rights Watch-ը նշել է, որ գերիների գնդակահարությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: