12/07/2014 11:21
Դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ սպա է զոհվել. ՊՆ
«Այսօր Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ, որը նվիրված էր 4-րդ բանակային կորպուսի հիմնադրման 17 ամյակին, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հայտնեց, որ երեկ Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինվորները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա և վիրավորվել է մի կին»,- այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Օրերս հայտնել էին, որ Aysor.am-ի տեղեկություններով` հուլիսի 8-ին ադրբեջանական կողմը դիվերսիայի փորձ է արել Քարվաճառի ուղղությամբ:
Նախորդող հրապարակում՝ ԼՂՀ ՊՆ հրապարակել է ձերբակալված դիվերսանտի լուսանկարները