14/07/2014 09:30
Սեյրան Օհանյանը ծանոթացել է Քարվաճառում վիրավորված կնոջ առողջական վիճակին
Նախօրեին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նախարարը հանդիպել է Կարինե Դավթյանի ընտանիքի անդամների հետ, ծանոթացել նրա առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ:
Բժիշկները հավաստիացրել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, և նրա կյանքը փրկել հաջողվել է օպերատիվ տեղափոխման շնորհիվ: Նախարարը հանդիպել է նաև այլ հիվանդների հետ, ովքեր այժմ ապաքինվում են:
Նախորդող հրապարակում` ՊՆ. Դիվերսանտի գնդակից վիրավորված հայ կնոջ վիճակը կայուն ծանր է