14/07/2014 10:35
Սեյրան Օհանյանն օպերատիվ գործողությունների վայրում հանձնարարականներ է տվել
ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը աշխատանքային այց է կատարել հայկական զինված ուժերի այն ստորաբաժանումների պաշտպանական հատված, որտեղ կատարվում են որոշակի բացառիկ օպերատիվ գործողություններ: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Տեղում նախարարը մանրակրկիտ ծանոթացել է իրավիճակին, լսել է համապատասխան հրամանատարների զեկույցները, խորհրդակցություն է անցկացրել այն ստորաբաժանումների հրամանատարների հետ, որոնք իրականացնում են այդ աշխատանքը սահմանագոտու համապատասխան հատվածում: ՊՆ Սեյրան Օհանյանը տվել է համապատասխան հանձնարարականներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ կանխվել է հակառակորդի դիվերսանտների ներթափանցման փորձը: Հաջողվել է ձերբակալվել խմբի անդամներից Ջահբազ Գուլիևին: Եվս մեկ ադրբեջանցի դիվերսանտ, ոչնչացվել է:
Դիվերսանտին ոչնչացնելիս` փոխհրաձգության ժամանակ զոհվել է ՀՀ ԶՈւ մայոր Սարգիս Աբրահամյանն ու վիրավորվել քաղաքացիական Կարինե Դավթյանը:
Նախորդող հրապարակումներ` ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է սպանված դիվերսանտի և նրա մոտ եղած իրերի լուսանկարը