14/07/2014 11:23
Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 96 տրանսպորտային միջոց
Հուլիսի 7-ից մինչև հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 96 տրանսպորտային միջոց:
37 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 59-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Ոստիկանությունից հայտնում են, որ երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: