15/07/2014 10:47
Մոսկվայում 3 վագոն դուրս է եկել գծերից. 250 մարդ տարհանվել է, 3-ը՝ մահացել
Մոսկվայի մետրոյում այսօր երեք վագոն դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով ավելի քան 250 մարդ տարհանվել է:
Մետրոյի «Парк Победы» կայարանից տարհանվել է 50 մարդ, իսկ «Славянский бульвар» կայարանից` ավելի քան 200 մարդ: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին ասել են իրավապահ մարմինները:
Բացի տարհանված մարդկանցից` առնվազն 20 մարդ արգելափակված է գնացքի վագոններում, որոնք մնացել են թունելում: Նախնական տվյալներով՝ մահացել է 3 մարդ, վիրավորվել՝ 30-ը, որից 10-ը հոսպիտալացվել է: