15/07/2014 20:01
Քարվաճառում գտել են հուլիսի 7-ին անհետացած 17-ամյա Սմբատ Ցականյանը դին
Քարվաճառում գտել են հուլիսի 7-ին անհետացած 17-ամյա Սմբատ Ցականյանը դին: Ըստ Aysor.am-ի հավաստի աղբյուրների՝ տղային գտել են «Թուրքի գերեզման» կոչվող վայրում: Մարմնի վրա առկա են եղել բռնության հետքեր և բազմաթիվ վերքեր: Ըստ մեր աղբյուրի՝ տղային կոկորդը կտրված է եղել:
Aysor.am-ի հետ զրույցում Արցախի ոստիկանության Շահումյանի շրջանի բաժանմունքից ասացին, որ տեղեկությունը կարող են հաստատել միայն հասարակայնության հետ կապերի վարչությունից, որտեղ այս պահին մարդ չկա:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության՝ հուլիսի 7-ին, ժամը 21:00-ին, Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1962թ. ծնված Մեխակ Ցականյանը ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ որդին` Սմբատ Մեխակի Ցականյանը (ծնված 28.04.1997թ., բն. է նույն գյուղում) հուլիսի 4-ին, ժամը 21:00-ի սահմաններում, դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից և չի վերադարձել:
Ըստ վարկածներից մեկի՝ տղան հավանաբար ադրբեջանական դիվերսիոն խմբի զոհն է դարձել:
Նախորդող հրապարակում՝ «Հնարավոր է՝ դիվերսիոն խումբը կապ ունի 17-ամյա բնակչի անհետացման հետ»