16/07/2014 17:33
Երիտասարդ կինը Երևանում կողոպուտ է իրականացրել (Տեսանյութ)
Օրեր առաջ Ոստիկանություն դիմած կինը պատմել էր, որ անծանոթ մի կին շքամուտքում պարանոցից պոկել է ոսկյա շղթան ու փախել՝ պատճառելով 150 հազար դրամի նյութական վնաս: Ոստիկանները ճշտել են կողոպուտը կատարած անձի տվյալները:
Պարզվել է, որ կողոպուտն իրականացրել է 27-ամյա Լիաննա Խաչատրյանը, ով գեղեցկության սրահի վարսահարդար է: Նա խոստովանել է կատարած կողոպուտը:
Մանրամասները՝ տեսանյութում: