17/07/2014 16:32
Լևոն Հայրապետյանին կալանավորեցին
Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը:
Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին ասել է դատարանի մամուլի խոսնակ Աննա Ֆադեևան: Լրատվականի փոխանցմամբ՝ մեծահարուստ գործարարը անազատության մեջ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը: Դատարանի որոշմամբ՝ նաև արգելանք կդրվի «Բաշնեֆթի» ակցիաների վրա, որի արժեքը կազմում է 300 մլն ռուբլի: Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել է նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից: Նրանք մտավախություն ունեն, թե գործարարն իր կապերով հնարավորություն կունենա ազդել նախաքննական մարմնի վրա:
Հիշեցնենք` որ հայազգի գործարար Հայրապետյանը կասկածվում է փողերի լվացման մեջ, որը ըստ ռուսական ԶԼՄ-ների նա ձեռք է բերել հանցագործ ճանապարհով: Նրան ձերբակալել էին Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը: Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ:
Նախորդող հրապարակում՝ Լ. Հայրապետյանի եղբայր. Դա քաղաքական հաշվեհարդար է. «Ազատություն»