18/07/2014 13:00
Աղվան Հովսեփյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աղվան Հովսեփյանը նշանակվել է նորաստեղծ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի լրատվական ծառայությունից:
Հրամանագրում մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 20-րդ և 51-րդ հոդվածների 1-ին մասերը` որոշում եմ.
Աղվան Հովսեփյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ»: