18/07/2014 09:22
Դիվերսանտների մոտ ոսկի՞ է եղել
«Հրապարակը» փակ աղբյուրներից տեղեկություններ է ստացել, որ ադրբեջանցի դիվերսանտները լավ պատրաստված են մտել հայկական հող, իրենց մոտ ոսկի և եվրո են ունեցել՝ արժեքներ, որոնք, հավանաբար, նախատեսված են եղել կաշառք բաժանելու համար: Նաև տեղեկություն կա, որ դիվերսանտներից մեկի մոտ հայկական անձնագիր է եղել, որը նա ձեռք է բերել 2007 թվականին՝ Ստեփանակերտի ոստիկանությունից:
«Այս լուրերը ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հերքեցին: ԼՂՀ պաշտպանության նախարար Մոսի Հակոբյանն ասաց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, սակայն չցանկացավ պատասխանել, թե ինչպես է, այնուամենայնիվ, հաջողվել այդքան խորանալ հայկական տարածքներում, պատճառաբանելով, թե հեռախոսով նման հարցերի պատասխանել չի կարող»,- գրել է թերթը: