18/07/2014 13:23
Իսրայելը սկսել է ցամաքային գործողությունը Գազայի հատվածում
Տեղական ժամանակով 22.00-ին իսրայելական զինուժը և զրահատեխնիկան մուտք են գործել Գազայի հատված՝ սկսելով ցամաքային գործողությունը:
BBC-ի փոխանցմամբ՝ իսրայելցի զինվորականները նշել են, որ ցամաքային գործողությունը Գազայի հատվածում երկու շաբաթ շարունակվող գործողության մասն է:
Գեներալ Մոտի Ալմոզի խոսքով՝ իսրայելական բանակը հուժկու հարձակում է սկսել և իրականացնում է քաղաքական ղեկավարության հրամանը: Նա նշել է, որ իրենց նպատակն է ուժեղ հարված հասցնել Գազայի հատվածում տեղակայված «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպության ռազմական ենթակառուցվածքներին:
Նշվում է, որ ցամաքային գործողությանը նախորդել է ուժեղ հրետակոծությունը:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը մի քանի օր շարունակ հրթիռակոծում է Իսրայելի քաղաքները, այդ թվում՝ Թել-Ավիվը, Երուսաղեմը, Խադերան:
Իսրայելի տարածքը հրթիռակոծությունից պաշտպանում է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարը: Համակարգը, որն առաջին անգամ սկսել է կիրառվել 2011թ.-ից, հնարավորություն է տալիս 150 կմ շառավիղով պաշտպանել իսրայելական քաղաքները հրթիռակոծություններից: 2012թ.-ին «Երկաթե գմբեթը» կարողացել է խոցել պաղեստինցիների արձակած 421 հրթիռները:
Իսրայելական օդուժն էլ ի պատասխան «ՀԱՄԱՍ»-ի գործողությունների սկսել է խոցել Գազայի հատվածում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի և այլ իսլամիստական խմբավորումների ռազմական ենթակառուցվածքները:
Իսրայելական իշխանությունները Գազայում իրականացնում են «Protective Edge» գործողությունը, որի շրջանակներում հարձակման է ենթարկվել 550 թիրախ, այդ թվում 31 թունել և 60 հրթիռային համակար