18/07/2014 15:35
Պարգև սրբազան. Չեմ հավատում, որ Լևոն Հայրապետյանը խարդախ է. 168 ժամ
Արցախցի բարերար Լևոն Հայրապետյանի ձերբակալության մասին լուրը շատ անսպասելի է եղել նաև Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի համար: «Այդ լուրը տխրությամբ ստացանք, բայց ես չգիտեմ` բուն պատճառն ի՞նչ է: Ցավում եմ դրա համար, որովհետև նա բավական վատառողջ է, և նույնիսկ, եթե կարճ ժամանակ մնա բանտում, դա ծանր կնստի իր առողջության վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Պարգև սրբազանը:
Թերթի զրուցակիցը նշել է, որ իր մտքում մի քանի վարկած ունի, թե ինչի հետ կարող է կապված լինել Հայրապետյանի ձերբակալությունը, սակայն դրանք ընդամենը ենթադրություններ են: «Բոլոր տարբերակներն էլ կարող են ի զորու լինել: Դա կարող է Ադրբեջանի պատվերը լինել, ինչպես Կոմանդոսն է ասում, կարող է լինել Բաշկիրիայի նավթի բախումը «Լուկօյլի» հետ: Ես դժվարանում եմ ասել` պատճառը որն է, բայց ես չեմ ուզում հավատալ, որ Լևոն Հայրապետյանը կարող է գումար վաստակել խարդախությամբ, որովհետև նա մեծագույն բարերար է, նաև հայրենասեր անձնավորություն է, օգնել է բազմաթիվ մարդկանց, մեր եկեղեցու բարերարն է, մարդն աշխատատեղեր է բացել նաև Արցախում, օգնում է սպորտին, գիտությանը, մշակույթին: Գիտեք, այդպիսի մարդիկ դժվար թե երբևիցե լինեն խարդախ»,- ասաց Արցախի հոգևոր թեմի առաջնորդը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: