18/07/2014 09:09
Ռուսաստանն իր սահմանապահներին հանում է Թուրքիայի սահմանից
«Հրապարակի» տեղեկություններով, Ռուսաստանն իր սահմանապահներին հանում է Թուրքիայի սահմանից։ Եթե առաջ 50-50 հարաբերակցություն էր, ապա հիմա 80-20 է, հայերն են կանգնած սահմանին, և դա այն դեպքում, որ հայ-ռուսական համաձայնագիրը երկարացվեց 49 տարով:
«Ինչո՞ւ» հարցին լավատեղյակները պատասխանում են՝ դա բացատրվում է ռուս-թուրքական շահերով, և ապա՝ Ռուսաստանի տված նյութական միջոցներն ակնհայտորեն «տեղ» չեն հասնում. «Եթե գնաք սահման, կնկատեք, որ 30 թվականի փշալարեր են նանոտեխնոլոգիայի այս դարում»: