19/07/2014 09:25
Ներսիկ Նազարյանը` ՔԿՎ վարչության պե՞տ. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ ԱՆ ՔԿՎ վարչության պետ Հայկ Հարությունյանի պաշտոնավարությունից հետո ՔԿՎ վարչության պետի աթոռին հայտնվելու է Ներսիկ Նազարյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է և կադրերի ռեզերվ էր ուղարկվել Երևան քաղաքի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:
«Չորրորդ իշխանության» թղթակիցը փորձել է այս առթիվ մեկնաբանություն ստանալ ՔԿՎ վարչության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանից: Ի պատասխան Ղլեչյանը նշել է. «Ես այդ մասին ոչինչ ասել չեմ կարող: Նշանակումները կատարում է Հանրապետության նախագահը: Երբ որ կլինի նշանակում, այդ ժամանակ էլ կիմանաք»: