19/07/2014 09:32
ՕԵԿ երեկվա հանրահավաքը տապալվեց. «168 Ժամ»
«168 Ժամը» գրում է. «Երեկ հրավիրված ՕԵԿ հանրահավաքը, ըստ էության, կարելի է համարել տապալված: Այն ցույց տվեց, որ Արթուր Բաղդասարյանը և նրա կողմից ղեկավարվող կուսակցությունը չունեն հանրային վստահություն, և միայն էլեկտրաէներգիայի սակագների դեմ պայքարը բավարար չէ նման վստահություն ստանալու համար:
Արթուր Բաղդասարյանը փորձում էր իրեն ներկայացնել որպես մի քաղաքական գործիչ, ով պատրաստ է իշխանության համար պայքարել 2018թ նախագահական ընտրություններից հետո, երբ Սերժ Սարգսյանն այլևս չի առաջադրվի նախագահի թեկնածու:
Հասարակությունը փոփոխությունների է ձգտում հենց հիմա, և այն քաղաքական գործիչը, ով առաջարկում է սպասել ևս երեքուկես տարի, ակնհայտորեն չի կարող ակնկալել, որ կարող է ունենալ այդ հասարակության աջակցությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: