21/07/2014 10:23
Աշխարհի ամենասեքսուալ տղամարդը համարվող երգիչ Ադամ Լևայնն ամուսնացել է
35-ամյա ամերիկյան հայտնի երգիչ, «Maroon 5» խմբի մենակատար Ադամ Լևայնն ու ներքնազգեստի խոշոր արտադրող «Victoria’s Secret» բրենդի «հրեշտակներից» մեկը՝ 25-ամյա Բեհաթի Փրինսլոուն, ամուսնացել են։
Tatler-ի գրում է. «Հայտնի չէ, թե ինչ գաղտնի զենքի է տիրապետում 25-ամյա մոդելը, բայց փաստն այն է, որ օրերս կայացել է նրանց հարսանիքը: Զույգն ամուսնացել է շաբաթ օրը, իսկ հարսանիքը տեղի է ունեցել «El Ganzo» հյուրանոցում, որը գտնվում է մեքսիկական հայտնի Լոս Կաբոս հանգստավայրում։
Հարսանեկան արարողությունը վերածվել է իսկական հրեշտակային թռիչքի: Երիտասարդ հարսնացուն հրավիրել է իր մոդելային ընկերուհիիներին՝ Քենդիս Սվեյնփոուլն ու Էրին Հիզերթոնը, իսկ փեսացուի կողմից ներկա են եղել՝ Maroon 5-ի երաժիշտներն ու հայտնի երգչուհի Սթիվի Նիքսը։