21/07/2014 11:53
Բակո Սահակյանն ընդունել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ Սահմանադրական դատարանի և ԼՂՀ Գերագույն դատարանի միջև փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն պահանջված է և կարևոր Արցախի դատական համակարգի համար:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, պաշտոնատար այլ անձինք: