22/07/2014 13:09
Խոցված «Բոինգ-777-ի» «սև արկղերը» հանձնվել են մալայզիական կողմին
Դոնեցկի ապստամբները մալայզիական փորձագետերին են հանձնել Ուկրաինայի արևելքում խոցված «Բոինգ-777-ի» 2 «սև արկղերը»:
Vesti.ru-ի փոխանցմամբ, «սև արկղերը» չեն վնասվել և գտնվում են լավ վիճակում, ինչը թույլ կտա միջազգային անկախ փորձագետներին արագ վերծանել դրանք և լույս սփռել «Բոինգի» հետ կապված միջադեպին:
Մալազիայի 12 պաշտոնական ներկայացուցիչ նախօրեին ժամանել էին Դոնեցկ՝«սև արկղերի» հետևից:
Նշվում է, որ զոհվածների դիակները հատուկ գնացքի միջոցով Դոնեցկից տեղափոխել են Խարկով, որտեղից դրանք կտեղափոխվեն Նիդեռլանդներ:
Հիշեցնենք, որ մալայզիական ուղևորատար ինքնաթիռը, որում գտնվել էր 295 մարդ, վթարի էր ենթարկվել Ուկրաինայի տարածքում՝ ՌԴ-ի հետ սահմանին։
«Բոինգ» ինքնաթիռը թռչում էր Ամստերդամից դեպի Կուալա Լումպուր: Ինքնաթիռը ընկել է ՌԴ օդային տարածքից 50 կմ հեռավորության վրա։ Այն ընկել և այրվել է Ուկրաինայի տարածում։
Ինքնաթիռը ընկել է այն հատվածում, որտեղ Ուկրաինայի իշխանությունները պայքարում են ռուսամետ անջատողականների դեմ։