22/07/2014 15:00
«Լևոն Հայրապետյանի ձերբակալումը կապված է Ղարաբաղի բանակի ֆինանսավորման հետ»
Գործարար Լևոն Հայրապետյանը տառապում է շաքարային դիաբետով, ունի սրտանոթային խնդիրներ, ինֆարկտ և ինսուլտ է տարել և չի կարող մնալ կալանքի տակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի դոկտոր-պրոֆեսոր Հենրի Ակունցը:
Նրա խոսքով՝ Լ. Հայրապետյանը պետք է մշտապես գտնվի բժիշկների հսկողության տակ:
Ասուլիսի մյուս բանախոս, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանն ասաց, որ Լ. Հայրապետյանի ձերբակալումը Ադրբեջանի պատվերն է, քանի որ գործարարը ֆինանսավորում է Ղարաբաղի բանակին, բացի այդ, Ադրբեջանը կարծում է, որ Լ. Հայրապետյանը պատրաստվում է ստեղծել սեփական բանակը:
Նախորդող հրապարակում՝ Լևոն Հայրապետյանի պաշտպանները բողոքարկել են նրա կալանավորելու որոշումը
«Լևոն Հայրապետյանի ձերբակալումը լուրջ հարված է Արցախին. Քաղաքական պատվեր է»