22/07/2014 17:32
Վարդան Ղուկասյանի եղբորորդին դատապարտվեց 17 տարվա ազատազրկման
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրապարակվեց Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդի՝ Վահե Ղուկասյանի գործով դատավճիը: Վ. Ղուկասյանը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման:
Նշենք, որ այսօր գործով դատախազները Վ. Ղուկասյանի համար պահանջել էին 22 տարի ազատազրկում:
Վ. Ղուկասյանը դրան արձագանքել էր՝ ասելով, որ միանգամից թող ցմահ դատեն:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Վահե Ղուկասյանը հայտնել է նաև, որ միջադեպի ընթացքում Արտյոմ Կարապետյանի կողմից «Մակարով» ատրճանակից արձակված կրակոցից աջ կոնքի շրջանում վնասվածք է ստացել նաև ինքը:
Նախորդող հրապարակում՝ Վարդան Ղուկասյանի եղբորորդու համար պահանջեցին 22 տարվա ազատազարկում
Վահե Ղուկասյանի պաշտպանը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան