23/07/2014 18:55
«Կրակե օղակը» օպերայի պրեմիերան կկայան Շուշիում
Սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում կկայանա հայ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան։
Այն կկայանա Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ Հայաստանի և ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ։
Օպերայի հիմքում ընկած են Բորիս Լավրենյովի «Քառասունմեկերորդը» վեպը և մեծանուն գրող Եղիշե Չարենցի բանաստեղծությունները:
Այն նվիրվում է Արցախի Անկախության օրվան և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին: