23/07/2014 16:49
«Նաիրիտի» բաժնեմասերի մի մասը պարտքի դիմաց կհանձնեն Որոտանի ՀԷԿ-ին
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության «Հայգազարդ» ՓԲԸ ՀՀ ֆինանսների նախարարության և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի հանդեպ պարտավորությունների մարման նպատակով կառավարությունը նախապատրաստել է որոշման նախագիծ, որը կներկայացվի վաղը` կառավարության հերթական նիստում:
ՀՀ ֆինանսների նախարարը «Հայգազարդ» ՓԲԸ-ի հետ կկնքի պահանջի դիմաց գույք և գույքային իրավունք ձեռքբերման և պարտավորությունների մարման վերաբերյալ պայմանագիր և ընկերության ակտիվները կօտարվի Հայաստանի Հանրապետությանը:
«Հայգազարդ» ՓԲԸ և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ միջև գույքի առուվաճառքի պայմանագիր կկնքվի, համաձայն որի, «Հայգազարդ» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող՝ 7320,8 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ - 2» ՓԲԸ-ի 53,27 տոկոս և 983,4 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի 3,5967 տոկոս՝ 8304,2 մլն դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով բաժնետոմսերը հաշվեկշռային արժեքով կօտարվի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ին:
Պայմանագրի ստորագրումից հետո՝ «Նաիրիտ 2» ՓԲԸ-ի 46,73 տոկոս բաժնեմասը և Տեղ-Ստեփանակերտ գազատարը սահմանված կարգով հանձնման-ընդունման ակտով հանձնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն գրանցելուց հետո՝
«Նաիրիտ 2» փակ բաժնետիրական ընկերության ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվեն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին,
ՀՀ սեփականությունը հանդիսացող Տեղ-Ստեփանակերտ գազատարը կամրացվի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: