24/07/2014 15:51
Ռուբեն Մարգարյանը հրաժարվել է Լևոն Հայրապետյանին պաշտպանությունից
Գործարար Լևոն Հայրապետյանի պաշտպանությունը այսուհետ կիրականացնի փաստաբան Սամվել Կարախանյանը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լ. Հայրապետյանի նախկին պաշտպան Ռուբեն Մարգարյանը:
«Ես հայտնել եմ Լևոն Հայրապետյանին, որ իմ մյուս պաշտպանյալ Հրաչյա Հարությունյանի գործով դատական լսումը նշանակված է նույն օրը, ինչ Լ. Հայրապետյանին մեղադրանքի առաջադրումը: Բացի այդ, ավելի վաղ ստանձնած Ռիբիսկի քաղաքապետ Յուրի Լաստոչկինի գործով ծանրաբեռնվածության պատճառով ես չեմ կարողանա պատշաճ կերպով մասնակցել Հայրապետյանի գործով դատավարությանը, այդ իսկ պատճառով ես նրա պաշտպանությունը փոխանցել եմ փաստաբան Սամվել Կարախանյանին»,- բացատրեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում այսօր պաշտոնական մեղադրանք է առաջադրվելու հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին, ով կասկածվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ վատնելու և լվացման մեջ:
Նախորդող հրապարակում՝ Հետաքննությունը այսօր մեղադրանք կառաջադրի Լևոն Հայրապետյանին