24/07/2014 10:55
Հետաքննությունը այսօր մեղադրանք կառաջադրի Լևոն Հայրապետյանին
ՌԴ-ում այսօր պաշտոնական մեղադրանք է առաջադրվելու հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին, ով կասկածվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ վատնելու և լվացման մեջ:
Itar-tass-ի փոխանցմամբ՝ Հայրապետյանի պաշտպան Ռուբեն Մարգարյանը հայտարարել է, որ Ռուսաստանի Քննչական գլխավոր վարչության քննչական կոմիտեն ծանուցել է իրենց, որ Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվելու հուլիսի 24-ին:
Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Հայրապետյանին՝ մինչև սեպտեմբերի 15-ը, ինչպես նաև՝ քրեական գործի շրջանակներում կալանք է դրվել «Башнефть» ընկերությունում նրա բաժնետոմսերի վրա, որոնց արժեքը գերազանցում է 300 միլիոն ռուբլին:
Հայրապետյանը հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները:
65-ամյա գործարարին ձերբակալել էին Մոսկվայի «Դոմոդեդովոյի» օդանավակայանում: