24/07/2014 15:27
Հովհաննես Մանուկյանը` Վրաստանում սուրբ Էջմիածին եկեղեցու հարձակման մասին
Իմ ունեցած տեղեկություններով՝ միջադեպի սկզբնաղբյուրը եղել է կենցաղային վեճը, բայց, ցավոք սրտի, այն վերածվել է մեծ ընդհարման, որը հենց տեղի է ունեցել սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ: Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Վրաստանում սուրբ Էջմիածին եկեղեցու վրա կատարված հարձակմանը, ասաց ՀՀ արդարադատության նախարար, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը:
«Անկախ նրանից՝ եղել է կենցաղային թե ոչ, այնուամենայնիվ, մենք այստեղ խնդիր ունենք կրոնական և ազգային հանդուրժողականության: Արդեն համապատասխան հայտարարություններ արվել են Վիրահայոց թեմի և վրաց պատրիարքի կողմից»,- ասաց նախկին դեսպանը:
Նա կարծում է, որ պետք է միջեկեղեցկական հարաբերությունների, հայ և վրաց ժողովուրդների հարաբերությունների ջերմացման գործիքներ բանեցնել, որպեսզի իրավիճակը նման ընթացք չստանա:
Նախորդող հրապարակում` Հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա. Կան տուժածներ