24/07/2014 13:02
Սոնա Ռուբենյանի ելույթը «Նոր ալիք 2014» մրցույթում (Տեսանյութ)
Երեկ` հուլիսի 23-ին, Յուրմալայում անցկացվել է «Նոր ալիք 2014» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի առաջին մրցութային օրը:
Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը ժյուրիի քվեարկության արդյունքում հավաքել է 67 միավոր՝ գրավելով 9-րդ հորիզոնականը: Նա կատարել է Մայլի Սայրուսի «Wrecking Ball» երգը:
Նա ելույթից հետո իր Facebook-յան էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Հոգիս փայլում է ուրախությունից… Անչափ շնորհակալ եմ ձեր աջակցության համա՜ր…Այսքան լավ խոսքեր, այսքա՜ն դրական կարծիքներ։))) Շնորհակա՜լ եմ, Սիրում եմ ձեզ շատ»:
Առաջին փուլի արդյունքներով առաջատարը Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն է` 76 միավորով, ապա 73 միավորով երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերը կիսում են Ղազախստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները:
Նախորդող հրապարակում՝ Լատվիան արգելել է Կոբզոնին, Գազմանովին և Վալերիային մասնակցել «Նոր ալիքին»
«Նոր ալիք 2014»-ի մասնակիցների ցանկը. Հայաստանը կներկայացնի Սոնա Ռուբենյանը