24/07/2014 10:00
Սարգսյան-Ալիև հանդիպումը, հնարավոր է, կայանա Նյու Յորքում
Ի պատասխան «Ժամանակի» հարցի՝ Փարիզում կկայանա՞ Ալիև-Սարգսյան հանդիպումը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ ասել է, որ ՀՀ կողմից կա պատրաստակամություն՝ իրականացնելու նախագահական այս հանդիպումը:
«Մարտահրավերը հիմնականում գալիս է Ադրբեջանից, որը նաև նշանավորվում է Ադրբեջանի կողմից շփման գծում լարվածության, ինչպես նաև ներխուժումների միջոցով: Ես կարծում եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն, այնուամենայնիվ, կհանդիպեն, սակայն դա չի լինի Փարիզում և չի լինի շուտ: Ամենայն հավանականությամբ, նրանք կհանդիպեն սեպտեմբերին՝ Նյու Յորքում, ՄԱԿ-ի ԳԱ-ի հանդիպումների ընթացքում»,- ասել է Ռիչարդ Կիրակոսյանը: