25/07/2014 11:50
Արտյոմ Գեղամյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտյոմ Գեղամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։
Արտյոմ Գեղամյանը ծնվել է1980 թ. հունվարի 10-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում
Կրթություն
1997 -2001 թթ. - Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատ
2001-2003 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրա
2003-2006 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա (ասպիրանտուրա)
2006-2007 թթ. – ԱՄՆ Ինդիանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
2012-2013 թթ. – Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոց
Աշխատանքային գործունեություն
1998-2001 թթ. - «Կանթեղ» ԲԲԸ փոխտնօրեն, իրավաբանական բաժնի պետ
2001 թ. – ՀՀ տնտեսական գործերի վերաքննիչ դատարանի նախագահի օգնական
2001-2002 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական
2002-2004 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի գրասենյակի պետ
2004-2005 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական
2004-2006 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա, իրավագիտության ամբիոնի դասախոս
2005-2006 թթ. - «Ամերիա» ՓԲԸ խորհրդատու
2007-2008 թթ. - «Լիսամ» ՍՊԸ, իրավաբան
2008 թ. - «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ, քրեական դատավարության և քրեագիտության ամբիոնի վարիչ
2008-2011 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ
2009-2012 թթ. – Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ, իրավաբան
2013-2014 թթ. – Հարվարդի համալսարանի Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոնի գիտաշխատող
2014 թ. հուլիսի 25-ից` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Զինապարտ է, պահեստազորի շարքային:
Իրավաբանական գիտությունների թեկնածու է:
Ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի: