25/07/2014 10:37
Սոնա Ռուբենյանի և Մհերի ելույթը «Նոր ալիք 2014»-ում (Տեսանյութ)
Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի երկրորդ մրցութային համերգի արդյունքում Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը գրավեց 9-րդ հորիզոնականը` հավաքելով 143 միավոր:
Նշենք, որ այս մրցութային օրվա ընթացքում 13 երկրների 16 մասնակիցներ կատարում էին իրենց երկրի հիթերը՝ նախորդ տարիներին մրցույթին մասնակցած իրենց երկրի ներկայացուցչի հետ։
Սոնա Ռուբենյանը Մհերի հետ կատարեց «Հայաստան» երգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ժյուրիի բոլոր անդամները, բացի Իգոր Նիկոլայևից, նրանց ելույթը գնահատեցին 11 միավոր: Երգի ավարտին դահլիճում ներկաներից շատերը, այդ թվում նաև ժյուրիի անդամներ Ֆիլիպ Կիրկորովը և Լեոնիդ Ագուտինըհոտընկայս սկսեցին ծափահարել և Սոնան չկարողացավ զսպել արցունքները:
Ելույթից հետո Անդրեն ասաց, որ իր ակնկալիքները արդարացել են և կատակով նշեց, որ «անգամ Կիրկորովը Սոնայի ելույթից հետո որոշեց վերադառնալ հայրենիք»:
Սոնա Ռուբենյանը շնորհակալություն հայտնեց իրեն աջակցողներին, ասելով, որ առաջին մրցութային օրվանից հետո միայն դրական խոսքեր է լսել իր հասցեին:
Մհերն էլ նշեց, որ Սոնան այնքան լավ կատարեց այդ երգը, որ նույնիսկ երբ ինքը միայնակ է կատարում այս երգը, Սոնայի հետ զուգերգի ժամանակ տարբերություն չզգաց:
Նախորդող հրապարակում` Սոնա Ռուբենյանի ելույթը «Նոր ալիք 2014» մրցույթում (Տեսանյութ)