26/07/2014 16:34
Նախագահի հրամանագրով` Գարիկ Ավագյանը նշանակվել է դատավոր
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել. Գարիկ Ավագյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հուլիսի 18-ի եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Գարիկ Ավագյանին նշանակել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»: